«Ղարաբաղ տելեկոմ»-ի սեփականատերը փոխվել է, նոր գնորդը հայտնի է

Արցախում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում առքուվաճառքի գործարք ու բաժնետիրոջ փոփոխություն է սպասվում։ Այդ մասին հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները։

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորանը ՍիվիլՆեթին ասաց՝ ստացել են «Ղարաբաղ տելեկոմ»-ի առքուվաճառքի հայտը, և առանց հանձնաժողովի համաձայնության այդ գործարքը չէր կարող կայանալ. «Մենք ուսումնասիրել ենք, համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով ու տվել ենք մեր համաձայնությունը»,- ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ գնորդը «Արցախտել» ՓԲԸ-ն է։

Ընկերությունը գրանցված է Երևանում, հիմնվել է հուլիսի 6-ին՝ 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով։ Ընկերության տնօրենն ու բաժնետերը Արսեն Խաչատրյանն է՝ գրանցված Երևանի Սայաթ-Նովա 40 հասցեում։ Վերջինս նաև 2012-ին հիմնված «Էյչնեթ» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է։ Այս ընկերությունը հանդես է գալիս Fastnet ապրանքային նշանով, տեղեկատվական ու հաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.