Վաշինգտոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի S-400-ների 2-րդ խմբաքանակը

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2017-ին, որը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք ամերիկյան հարաբաերություններում: Վաշինգտոնն արդեն հասցրել է մի քանի պատժամիջոցների գնալ Թուրքիայի դեմ այդ հարցով:

 

Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը Թուրքիային մշտապես կոչ է անում հրաժարվել ռուսական ՀՕՊ-երից և զերծ մնալ Ռուսաստանից նոր խմբաքանակ ձեռքբերելուց:

«Մենք կշարունակենք Թուրքիային հիշեցնել, որ ցանկացած  էական զինամթերքի ձեռքբերում Ռուսաստանից կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների՝ չհաշված  այն բաները, որոնք արդեն սահմանվել են CAATSA օրենքի շրջանակներում 2020-ի դեկտեմբերին»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.