ԱՄՆ դեսպանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր»

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր վաղ առավոտից այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 1 տարի առաջ սկսված պատերազմի զոհերի հիշատակին:

Պաշտոնյաների հետ միասին Եռաբլուր է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին:

 

Նա ծաղիկներ է խոնարհել զոհերի շիրիմներին, զրուցել ծնողներից մի քանիսի հետ:

Հիշեցնենք, այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 1 տարին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.