«49 օր անց վերջապես ունեմ հաստատված ախտորոշում». Ժիրայր Ոսկանյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում խոսելով իր առողջական վիճակի մասին՝ տեղեկացնում է, որ հիվանդության ախտորոշումը վերջապես հաստատվել է:
«Լավ լուրեր ունեմ. վերջապես իմ ախտորոշումը հաստատվել է: «հանգուցավոր պոլիարտերիիտը» արդեն հաստատված հիվանդությունն է: Այն հազվադեպ հանդիպող հիվանդություն է և հստակ պատճառներ չկան, թե ինչու է այն սկսվում և զարգանում: