«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Կազմակերպության առաքելությունն է՝ հայրենանվեր գործունեությամբ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունը, ստեղծել համախմբված և ապահով Հայաստան։
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են օրենքով սահմանված կարգով՝
Իրականացնել հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ծրագրեր:
Նպաստել հասարակության շրջանակներում հայրենասիրական մտքի զարգացմանը՝ սեմինարների միջոցով:
Նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը:
Նպաստել հասարակության շրջանում շահերի պաշտպանման գիտակցությանը:
Աջակցել հասարակության շրջանում սոցիալական աջակցման, զբաղվածության, կրթական, հայրենասիրական և այլ հիմնախնդիրների լուծմանը:
Մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն հասարակության խոցելի խմբերի խնդիրների լուծմանը և ինտեգրմանը:
Նպաստել սոցիալական ձեռներեցության զարգացմանը՝ երիտասարդների շրջանակներում։
Նպաստել պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած անձանց ինտեգրմանը հասարակության մեջ և կյանքին:
Պայմաններ ստեղծել երիտասարդների միջազգային շփման համար՝ ի շահ հայրենիքի բարգավաճման:
Խնդիրների բարձրացում պատերազմի ժամանակ և հետպատերազմյա ընթացքում գերության մեջ ընկած հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը պետական և միջազգային ատյաններում։
Մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն հասարակության շրջանակներում իրավապաշտպանության մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը:
Մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն Արևմտյան Հայաստանի, Արցախի և ներկայիս Հայաստանի պատմամշակութային վայրերի պահպանմանը:
Գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնց հետ համագործակցելով կնպաստենք երկրի և հասարակության զարգացմանը։
Միջազգային և ազգային մակարդակում մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի տարածքային ամբողջականության և սուվերենության ապահովմանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.