«Մեկնաբանել այս հանգամանքը...». Արսեն Սարգսյան

Հարգելի տիկին Ավանեսյան!

Դո՛ւք Ձեր վրդովմունքն եք հայտնել առ այն, որ սոցցանցերում, հատկապես "Facebook"-ում շատերն են Ձեզ քննադատում` մատնանշելով, որ Ձեր կրթությունը և վարած պաշտոնը հակասում են իրար, այսինքն Դուք ունեք իրավաբանական կրթություն և ներկա պահին հանդիսանում եք ՀՀ Առողջապահության նախարար: Հիմա ելնելով վերոգրյալից ունեմ պարզ ու հասարակ մեկ հարց` սովորաբար, ըստ կանոնակարգի վեր նշված կրթությունների մասնագետները

տալիս են երդում` -իրավաբանները "ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ", իսկ բժիշկները` "ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄ": Մենք հայ ենք և ուզում ենք ավելի հզոր պետություն ունենալ, որի անունն է "ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ" և հպարտանում ենք, որ ունենք կին նախարար... Ուստի խնդրում ենք մեկնաբանել այս հանգամանքը ... Կանխավ շնորհակալ ենք.

Հարգանքներով՝ ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ,ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ,ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.