Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ այցելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այնտեղ են մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի եկել:
Լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ: Այստեղ են հավաքված մեծ թվով կարմիրբերետավորներ։