«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ է...».Արսեն Սարգսյան

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյանը անրադարձել է, Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որ հայտնել է. 

-Կցանկանայի, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ։ Այս մասին Armenian Business Forum-ի ժամանակ ասել է Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այդ լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը։ «Սակայն այդ որոշումը կախված է ՀՀ կառավարությունից», ասել է նա։

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյանի պատասխանը.  

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Նորից կրկնում եմ ՀՀ-ում պաշտոնական լեզուն մեկն է, ու դա ՀԱՅԵՐԵՆՆ է, դրանից դուրս, ով ինչ լեզու ուզում է, թող սովորի, մնացած պնդումները բացարձակ հիմարություն են։ Ռուսաց լեզվի գործածությունը աշխարհում գնալով նվազում է, ի՞նչ կարիք կա պետական լեզու դարձնել մի լեզու,որի շփման աշխարհագրությունը գնալով փոքրանում է։ Ցանկացողն և պնդողն էլ քծնվում են ռուսներին... Վերջաբանս կավարտեմ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ խոսքով. «Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը՝ ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառաթիվ տարրերը»:

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.