Ծռերի փողերը պակասել են և նրանք նորից փորձում են կթել սփյուռքահայերին

HAY News- ֆեյսբուքյան էջը գրում է. 

Ծռերի փողերը պակասել են և նրանք նորից փորձում են կթել սփյուռքահայերին

Արդեն քանի օր է ԱԺԲ կոչվող չկայացած պոլիտիկանների կուտոկը իրենց համացանցային ռեսուրսներով տարածում են հայտարարություններ, որոնցում սփյուռքին կոչ են անում աջակցել իրենց ֆինանսապես: Ամեն հայտարարության մեջ այս ոճրագործները խնդրում, պաղատում, լիզում են սփյուռքահայերի ոտքերը և ասում, որ իրենց ֆինանսական օգնությունը գնալու է Հայաստանի “փրկությանը”, սակայն փաստերը ցույց են տալիս, որ այդ փողերը ոչ միայն չեն գնում փրկության գործին, այլ հակառակը ծառայեցվում են միմիայն ԱԺԲ պարագլուխների և նրանց ընտանիքների հարստացմանը:

Միայն այն հանգամանքը, որ ծռիստների շարքերում ծվարած իրեն դիվանագետ հորջորջող արա պապյանը հայտարարում է, որ իր տղաները ծնվել և մեծացել են արտերկրում և չպետք է ծառայեն Հայոց բանակում հերիք է, որ մեր սփյուռքահայ համայնքը հասկանա, որ սրանք ամենևին էլ չեն մտածում երկրի բարգավաճման և պաշտպանվածության մասին, այլ ձեզանից փող են վերցնում սեփական բարեկեցությունը և քեֆերն ապահովելու համար:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ նույն սփյուռքից պատերազմի օրերին այս բանդիտական խմբակը ստացել էր բավականին մեծ գումարներ, որոնք ըստ իրենց հայտարարությունների անհրաժեշտ էին ռազմաճակատ մեկնելու համար, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց այդ գումարները գնացին պարագլուխների համար մեքենաներ գնելու և խնջույքներ կազմակերպելու վրա, իսկ ռազմաճակատ մարդասպանները չէին էլ պատրաստվում մեկնել:

Էլ ինչ փաստեր են հարկավոր մեր սփյուռքահայ հայրենակիցներին, որ հասկանան ամեն մարդու սիրուն խոսքերի համար պետք չէ գումար տրամադրել: Սիրուն խոսքերի տակ մեծամասամբ թաքնված են աֆերիստ և մորթապաշ ժուլիկներ, որոնք իրենց սեփական կայֆերը ապահովում են ձեր ուղարկած գումարների հաշվին:

Վերջում կցանկանամ մեր սփյուռքահայ բարեկամներին հիշեցնել, որ ԱԺԲ (ծռեր) կոչվող բանդոսները ընտրությունների ժամանակ ստացել են ընդամենը 1% ձայն: Այս փաստը հաշվի առնելով դուք պետք է հասկանաք, որ սրանք չունեն և երբեք էլ չեն ունեցել ՀԱՅ ԱԶԳԻ աջակցությունը, իսկ ձեզ ուղղակի օգտագործում են:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.