Ինչպես Հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը նվաստացրեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին . այսօր Վ. Համբարձումյանի ծննդյան 113-ամյակն է

Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը մի անգամ Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողովի ժամանակ , պարզապես նվա ստացրեց այն ժամանակվա ԽՍՀՄ նախագահ ՝ Միխայիլ Գորբաչովին . Ուշագրավ պատմություն .

Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողով էր, որի ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նրա ելույթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է նրան և Համբարձումյանը հարցնում է.

 

– Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:

Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.
– Նյուտոնի՞ ժամանակ: Ո՛չ, չեմ հիշում:

 

– Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո, ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ:

Հիշեցնենք Վիկտոր Համբարձումյանը հիմնադրել է և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը , եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ , 1953 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս ,Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս , Հայաստանի ազգային հերոս , Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների և իհարկե Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր:

 

Գրքերի Աշխարհ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.