Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի ավտոբուսը։
Մենք՝ երկու մարզիչով, իջանք, հարցուփորձ արեցին՝ էս ի՞նչ դրոշ ա, մենք էլ ասինք Ղարաբաղի դրոշն ա մեր ավտոբուսի վրա, հարցրին՝ ո՞ր Ղարաբաղի, դա Ադրբեջանն ա՞, ո՞ւմն ա Ղարաբաղը, ասեցինք՝ մերն ա, ասեցին՝ ո՞նց թե, ասեցինք՝ դե ով որտեղ ապրում ա, իրանն ա, էլի»,- երեկվա միջադեպի մանրամասները ներկայացնելիս ասել է Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը։ Հետո դուռը բացեցին, մեր էրեխեքին ռուսերենով ասեցին՝ Карабах — это Азербайджан, понятно?։
Մեր էրեխեքից էլ ոչ մեկը չասեց՝ այո՛, ցավը տանեմ էրեխեքի- նշել է Սարգիս Աղաջանյանը