Ոստիկանները բերման ենթարկեցին նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին

Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, ով մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը: Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.