Բախումներ՝ բողոքի ակցիայի ժամանակ․ կան բերման ենթարկվածներ

Երևանում մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Անկախության օրը համերգով տոնելու կամ, ինչպես ասում են, «գունագեղ» միջոցառումների դեմ։ Ակցիայի մասնակիցները վրդովված էին, որ պատերազմից հետո որոշվել է տոնական համերգով նշել Անկախության տոնը։ Ցուցարարները տարբեր արտահայտություններ էին հնչեցնում իշխանության հասցեին։ Քիչ անց իրավիճակը լարվեց ու ոստիկանները սկսեցին բերման ենթարկել որոշ մասնակիցների։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.