«Ժամանակն անցնում է, զինվորի արժեքը մոռանում են, Անմահացած ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻ տարին դեռ չլրացած…». Արսեն Սարգսյան

Ժամանակն անցնում է, զինվորի արժեքը մոռանում են։ Հիշում են նրանք, ովքեր մնացին հավերժ սպասելով իրենց Անմահացած ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻն, որ կռվեցին հանուն մեզ և այսօր քայլում ենք այս հողի վրա իրենց շնորհիվ, իսկ դուք ինչ որ ռուս Բաստայ ա չգիտեմ ով է նրա համերգին եք գնում մեր ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻ տարին դեռ չլրացած… Իսկ հետաքրքիր է , թե սրանցից քանի՞սն էին Արցախից։ Հաստատ կան, ու դրանք վաղը իջնելու են կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անեն։ Իջնելու են հրապարակ ու Շուշին ու Հադրութը պահանջեն… Լավ, բա հրավիրող, կազմակերպիչն և այլն, լավ բա իրանք գո՞ հ են իրանց արածից։ Չէ՞ որ հենց իրենք պետք է հասարակական կարծիքը ձևավորեն, չի կարելի, ամոթ ա... Չեմ ուզում երկար գրեմ, նորից կրկնում եմ, ինչ-որ ռուս Բաստայի համերգին, մոռացան թե սգի, թե զոհվածներին և գերիների մասին, բայց համացանցում համուզված եմ, սրանց մեծ մասն ֆեյսբուքում «հայրենասերի» տեղ են իրենց դնում… Սթափվե՛ք, ու հասկացեք վերջապես մեր երկիրը կանգնած է անդունդի եզրին, համերգ կազմակերպող էս ռսին Հայաստան հրավիրելու փոխարեն այդ գումարը հատկացնեիր մեր ՀԵՐՈՍ վիրավոր ՏՂԵՐՔԻՆ ու անմահացած ՀԵՐՈՍՆԵՐԻ ընտանիքներին, որոնք միգուցե դրա կարիքը շատ ունեն, մեր ՏՂԵՐՔԻ տարին չէր լռացել համերգ ե՞ք կազմակերպում, դատապարտում եմ կազմակերպիչներին, օժանդակողին…  Մանրամասները՝ Տեսանյութում

ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.