Ես ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ դատապարտում եմ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ` հատկապես Արցախում. Վալերիե Բուայե

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերիե Բուայե ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ես ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ դատապարտում եմ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ` հատկապես Արցախում: Ես լիովին պաշտպանում եմ Հայաստանին` Արդարադատության միջազգային դատարանում: Մենք դեռևս պետք է դատապարտենք այս ամենը:   Ցավոք, միջազգային հանրությունը թույլ տվեց մեր մի մասը կազմող հայերին մահանալ: Հուսով եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան մի օր կենթարկվեն պատասխանատվության»: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.