Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին պարգևատրելու որոշում է ստորագրել:

 

Այս մասին ԱԺ ճեպազրույցներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ մասին րոպեներ առաջ են իմացել: Նա դատապարտելի որակեց պարգևատրումն այս պայմաններում, երբ երկրում «10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամներ կան»: Սաղաթելյանը վստահեցրեց՝ հրաժարվելու են այդ գումարից. կամ պետբյուջե են փոխանցելու, կամ սահմանամերձ որևէ համայնքում ծրագիր են իրականացնելու: Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ պատրաստվում են պարգևատրման ինստիտուտի առնչությամբ բողոք ներկայացնել ՍԴ՝ պնդելով, որ առանց հստակ չափորոշիչների պարգևատրում իրականացնելն ապօրինի է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.