Ֆրանսիայում չպատվաստված հազարավոր բժիշկներ կորցրել են աշխատանքը

Ֆրանսիայում մոտ երեք հազար բուժաշխատողներ հեռացվել են աշխատանքից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանն այս քայլն անվանել է ժամանակավոր միջոց, որի շնորհիվ բազմաթիվ բժիշկներ, հրշեջներ և ծերանոցների աշխատակիցներ համաձայնել են պատվաստվել:

Ֆրանսիայի որոշ քաղաքներում բժիշկները բողոքի ակցիաներ են կազմակերպել նախարարության որոշման դեմ՝ այրել իրենց դիպլոմները։ Հարավային Մոնտեմար քաղաքում բժիշկների պակասի պատճառով սկսել են չեղարկել պլանային վիրահատությունները:

Մարսելում ոստիկանությունը բռնի ուժով հիվանդանոցի շենքից հեռացրել է չպատվաստված աշխատակիցներին, ինչի պատճառով ծեծկռտուք է սկսվել բժշկական հաստատության մուտքի մոտ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.