Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է խորացնեն արտաքին քաղաքական հարցերի շուրջ քննարկումները՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ միասնական տեսակետներ ու մոտեցումներ կառուցելու համար։ Այս մասին Դուշանբեում ՀԱՊԿ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է շարունակել աշխատանքը արտաքին քաղաքական հարցերի շուրջ և փոխօգնության միջոցով հասնել միասնական տեսակետների, որոնք վերաբերվում են միջազգային և տարածաշրջանային այն հարցերին, որոնք վերաբերվում են ՀԱՊԿ անդամ երկրների շահերին։ Այս առումով շատ կարևոր ենք համարում տարբեր հարթությունների վրա քննարկումների անցկացումը, այդ թվում և՛ ՊՆ, և՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխղեկավարների ֆորմատով», — նշել է նա։
Փաշինյանի խոսքերով, ՀԱՊԿ լիազորությունների շրջանակներում գտնվող տարածաշրջանում ընթացող զարգացումերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ անհրաժեշտ է արդիականացնել կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։
«Ակնհայտ պահանջված է մշտադիտարկման մեխանիզմների արդիականացումը, ճգնաժամային իրավիճակների կանխատեսումն ու նախազգուշացումը», — հավելել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել ՀԱՊԿ անդամ երկրների հետ կազմակերպության զինված ուժերի արդիականացման, մարտունակության բարձրացման համար։