ԱՄՆ կոնգրեսականներ պահանջել են Պենտագոնից հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառված Բայրաքթարների վերաբերյալ , նաև արգելել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը

 ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը, Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռшզմшկшն օգնությունը։ Այդ մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջում։ Շերմանի առաջարկություններից մեկում պահանջվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռшզմшկшն օգնությունը, իսկ մյուս առաջարկությամբ պահանջվում է արգելել թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը: Առաջարկություններից մյուսում Պենտագոնին կոչ է արվում ներկայացնել հաշվետվություն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառված թուրքական հшրվшծшյին Բայրաքթար ԱԹՍ-ների վերաբերյալ: Ընդհանուր կոնգրեսականները առաջարկել են 8 փոփոխություն կատարել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.