Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է երկու իրանցի վարորդի

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Տեղեկությունները հայտնում են տելեգրամյան ալիքները։  Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։

Ոստիկանությունը նրանց հետ իրականացնում է բացատրական աշխատանքներ և պահանջում է տուգանք վճարել։ Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։ Տեղեկության մասին մանրամասներ փորձեցինք ստանալ Գորիսի փոխքաղաքապետից։ Վերջինս հայտնեց, որ նման տեղեկություն չունի, գրում է Փաստինֆոն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.