ՄԱԿ-ում նշել են համընդհանուր պատվաստման ժամկետները

Միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն բան՝ մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի յուրաքանչյուր բնակչի կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նոր նախագահ Աբդուլլա Շահիդը (Մալդիվների ԱԳ նախարար) վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։

 

Նա հայտնել է պատվաստումային գործընթացում անհավասարության հարցով հաջորդ տարվա սկզբին բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու պլանների մասին։ Մտադիր է հանդիպման հրավիրել առաջատար փորձագետների և համաշխարհային առաջնորդներին։
«Մենք չենք կարող անվտանգ լինել, քանի դեռ բոլորը պաշտպանված չեն»,-ընդգծել է Շահիդը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.