Պուտինի նկարով՝ «Հավերժ միասին» պաստառը` Գորիսում. ո՞վ է տեղադրել

Համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «Հավերժ Միասին» գրությամբ պաստառ է շրջանառվում, որը տեղադրված է Գորիսում։ ArmDaily.am-ը կապ հաստատեց այս պահին Գորիսում գտնվող Աշխահապետի՝ Արարատ Աղաբեկյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը։ «Գորիս մտնելուց այս պաստառն է տեղադրված»,- լուրերը հաստատեց Աղաբեկյանը։

Նա տեղեկացրեց, որ պաստառը 4-5 օր է, ինչ տեղադրվել է, բայց թե նման բովանադակությամբ պաստառ տեղադրելու հեղինակն ով է՝ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով՝ պաստառը տեղադրվել է իշխանությունների նախաձեռնությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.