Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների խնդրին

Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է իրավիճակը։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները`  ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ, տեղեկացնում է armeniasputnik-ը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.