Երկու հայ ռազմագերիները ժամանեցին Երևան․ ովքեր են նրանք

Ինքնաթիռը  Բաքվից Երևան վայրեք կատարեց, հայտնի են  հայ 2 գերիների անունները։ Մեր հավաստի տեղեկություններով`  Հայաստան են վերադարձել Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։

Հավելենք, որ պատերազմից հետո հայրենիք է վերադարձել 104 գերի։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատման որոշ դաշտերի քարտեզների տրամադրումից հետո։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.