Հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին

Հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:

 

«Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն իրենց աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Ունենք բացառություն հղիների եւ հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Հոկտեմբերի 1-ը սահմանել ենք, որպեսզի հերթեր չունենանք, ավելորդ ժամանակ չկորցնենք», ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.