Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահին գինու հնձանը , Հայերը գինի են պատրաստել 6000 տարի առաջ . Փաստեր

Արենի գյուղի մոտակայքի քարանձավում տարիներ առաջ հնագետները հայտնաբերեցին խաղողի տարաներ, բաժակներ եւ խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

Արենիի գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։

Այն ապացուցվում է ինչպես կառուցվածքային առանձնահատկություններով, այսինքն՝ գինեգործությանը հատուկ թեք հարթությամբ (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) և հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասների առկայությամբ, այնպես էլ կարասում խաղողի կորիզների և եղեգնի սնամեջ ցողունների մնացորդներով։

 

Հատկանշական է, որ գտնված խաղողի կորիզները լիարժեքորեն համապատասխանում են ներկայիս Արենի տեսակի խաղողի կորիզներին։

Լուսանկարում Արենի 1 հնավայրն է, որը տեղացիների մոտ հայտնի է Թռչունների քարանձավ անվամբ։

«Թոնդրակ»

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.