ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի անկախության օրը՝ ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ հրապարակելով:
«Այսօր մենք հավաքվել ենք նշելու Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի քաջ ժողովուրդը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի ձևով:
Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս:
Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին, քանի որ մենք պահանջում ենք անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- մասնավորապես ասված է ուղերձում: