«Կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման…». Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան՝ անկուսակցական Արսեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել.

Գիտելիքն անգնահատելի արժեք է...

Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում նշվում են որպես Գիտելիքի Միջազգային օր:

Գրքի ու գիտելիքի հանդեպ խորը հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը: Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքները, հասնել բարձր նպատակների։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։

Հարգարժան ուսուցիչներ, դասախոսներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք Դուք։

Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ գիտելիքի օրվա կապակցությամբ բոլորիդ, գիտության և սեպտեմբերի 1-ի օրվա կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ և անսահման առողջություն բոլորիդ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.