Լիմ կղզու համանուն անապատը իր մշակութային հարուստ պատմությամբ չի զիջում Աղթամարին, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը. Անհերքելի Փաստեր

Լիմը Վանա լճի կղզիներից ամենամեծն է հանդիսանում և իր մշակութային հարուստ պատմությամբ չի զիջում Աղթամարին: Կղզին գտնվում է Վանա լճի հյուսիս-արևելքում ՝ Վան քաղաքից դեպի հյուսիս , ափից մոտ 1 կմ հեռավորության վրա: Երկարությունը 2 կմ է , լայնությունը՝ 0,5 կմ:

Ըստ ավանդության՝ Լիմի անապատը 4-րդ դարի սկզբին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 14-րդ դարի սկզբին այստեղ գործել են Սբ. Աստվածածին, Սբ. Կարապետ և Սբ. Գևորգ եկեղեցիները , գործել է նաև գրչության կենտրոն , որտեղ գրվել և նկարազարդվել են հարյուրավոր ձեռագրեր:

Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում , երբ 1622-ին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով , կառուցել հավելյալ շինություններ և հիմնադրել բարձրագույն դպրոց , որը գոյատևել է մինչև 19-րդ դարը:

Անապատի բարձրագույն դպրոցի գործունեության ժամանակ ուսումնասիրվել են նաև աշխարհիկ գիտություններ , գրվել են թվաբանության , աստղաբաշխության , բժշկության վերաբերյալ աշխատություններ: Վանքային համալիրը մշտապես հարուստ մատենադարան է ունեցել:

Հայտնի է , որ Լիմի վանական դպրոցում է ուսանել նաև ապագա Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը: Համալիրը шվերվել է 1915-ից հետո , կղզում մինչ այժմ պահպանվել են Սբ. Գևորգ եկեղեցու шվերшկները , գերե զմшններ ու խաչքարեր:

Վանա լճի Լիմ կղզու համանուն անապատը. 1890-ականների լուսանկար:
 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.