Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի վրա։
Դրանից հետո ԱԺ-ում սկսվեց խառնաշփոթ իրավիճակ և ներս հրավիրվեցին ԱԺ անվտանգության աշխատակիցները։ Այս ամենի մեջ սակայն ուշագրավ էր ԱԺ փոխնախագահ, դաշնակ Իշխան Սաղաթելյանի անթաքույց հրճվանքը, երբ Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա։