ԱԺ նիստում այսօր պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շշով հարվածել էր ամբիոնում ելույթ ունեցող ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց․ «Բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանն իր քայլը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենար»։ Ըստ նրա՝ ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, հրմշտոց ու բախումներ են եղել։