Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ի ՝ ժամեր առաջ մեծ հրդեհ է բռնկվել Թուրքիայի «Կազդագլար» կոչվող ամենաարժեքավոր անտառային տարածքներում: Իրավիճակի մասին ծանուցվելուց հետո 12 հրշեջ ուղղաթիռներ և 3 ինքնաթիռներ միանգամից անցեն են իրենց աշխատանքին: Հրդեհի ուժգնության պատճառով ցամաքային հրշեջ խմբերը հազիվ են կարողացել հասնել դեպքի վայր: Հրդեհը բռնկվել է բնակելի թաղամասերից հեռու գտնվող շրջանում, սակայն ուժեղ քամիները հնարավոր է կրшկը հասցնեն թաղամասերին: Նահանգապետը այս առումով հայտարարել է. «Հրդեհը բռնկվել է Կազդագլարում Թուրքիայի ամենաարժեքավոր անտառային տարածքներում : Հուսով ենք, որ հնարավորինս արագ կիրականացնենք մեր մարման աշխատանքները»: