1997 թ.-ի օգոստոսի 14-ի այս նկարահանումը հետագայում դարձավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կենսագրության ամենահիշարժան դրվագներից մեկը: Նախորդ օրը Սպարապետը երազին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին էր տեսել և հիշել նրա այն հոխորդանքը , թե ինքը շուտով Սևանա լճում իր ոտքերն է լվանալու: Էլչիբեյին յուրովի արձագանքելով , Սպարապետը որոշում է լողալով կտ-րել ու անցնել Սևանը և ապացուցել , որ մեր լեռնային գեղեցկուհին իր ծփացող գիրկն է առնում ոգով ուժեղներին: Հայաստանում տեղակայաված Ռուսաստանի ցամաքային զnրքերի հրшմшնшտար Ալեքսեյ Տրետյակովի հետ Սևանի ափից մինչև թերակղզի ձգվող 7 կիլոմետրանց տարածությունը Վազգեն Սարգսյանը լողաց 4 ու կես ժամում: Այդ ողջ ընթացքում մոտորանավակով նրան ուղեկցում էին նրա հավատարիմ զին-шկիցները: Ամեն տարի օգոստոսի 14-ին Սպարապետի մտերիմներն ու ընկերները Սևանի ալիքներին են հանձնում ծաղկեպսակը ի հիշատակ Սպարապետի:
Ավելի մանրամասն 24TV-ի տեսանյութում.