Էրդողանի որդին այցելել է Անիի փլատակներ. «Անին մեր պատմության անկյունաքարերից մեկն է»

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին՝ Բիլալ Էրդողանը այցելել է պատմական հայկական Անիի փլшտшկներ և ուսումնասիրություններ արել:

 

Այցի ընթացքում Էրդողանի որդին մի շարք անհիմն հայտարարություններ է արել, նշելով, որ միջնադարյան Անի քաղաքը ժամանակակից Թուրքիայի պատմության մի մաս է կազմում:

 

«Այսօր մենք Անիում ենք: Մի վայր, որ նվшճվել է Մանազկերտից առաջ: Մենք գտնվում ենք փլшտшկների մեջտեղում, որոնք ունեն 1000 տարվա պատմություն: Հուսով եմ, որ Անին կստանա այն ուշադրությունը, որին արժանի է: Այս տարածքները , այս վայրը մեր պատմության ավելի քան 950-ամյա անկյունաքարերից մեկն է»,-ասել է Բիլալ Էրդողանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.