Հայաստանում օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Ի դեպ, վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքացիների մի մասը, որոնք ստացել են վարժական հավաքին մասնակցելու ծանուցում, խուսափել են ներկայանալ զինկոմիսարիատ: Սա է պատճառը, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ կոշտ հայտարարություն տարածել: Այն է՝ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Արդյոք այս հայտարարությունը բավարար կլինի քաղաքացիներին զգոնացնելու համար, այս պահին դժվար է ասել:
Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ այս ամենի արդյունքում առաջանալու են լրացուցիչ ծախսեր: Խոսքը՝ 3 մլրդ 27 մլն դրամի մասին է: