Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», այսօր՝ օգոստոսի 20–ին, քաշքշուկ է եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Իրավիճակն այնքան լարված է եղել, որ միջադեպից հետո, երբ պարեկային ծառայողների մեքենան արագ ընթացքով տեղից հեռացել է, բնակիչները հետեւից վանկարկել են «թուրքեր»։ Այդ տարածքում այս օրերին ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է, հայտնում է Արմենիապրես-ը։
«Խաբեությամբ այս տարածքը սեփականաշնորհել են, հիմա ուզում են 14 հարկանի շենք կառուցեն ու ապականեն ամբողջ տարածքը»,– ասում է բնակիչներից մեկը։