ArmLur.am-ին հայտնի է դարձել Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայողների սպանության պատճառը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալված ժամկետային զինծատայող Ա.Հ-ն նախնական տեղեկություններով իրավապահներին հայտնել է, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին , դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել:
Դատելով իրավիճակից իրավապահները վերոնշյալ դեպքով այլ անձի եւս կձերբակալեն: Ասել է թե` կձերբակալվի պարտքի դիմաց զինվորի ինքանսիրությանը կպած անձը:
ArmLur.am-ը, քրեական գործով որոշակի հանգամանքներից ելնելով` այլ մամրամասներ չի կարող հայտնել` հաշվի առնելով սպանության. պատճառի որոշակի նուրբ հանգամանքներ, թե ինքնասիրության ինչ ոտնահարման դեպք է եղել, ինչպես նաեւ նախաքննությանը այս փուլում չվնասելու հանգամանքը:
Հիշեցնենք, երեկ 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։