Պակիստանում տղամարդկանց ամբոխը դաժանաբար ծեծել եւ պոկել են TikTok-ի համար տեսանյութ նկարահանող կնոջ հագուստը:
Կինը պատմել է, որ նկարահանում էր Լահոր քաղաքի այգում, երբ հարձակման ենթարկվեց մինչեւ 400 հոգուց բաղկացած ամբոխի կողմից:
Միջադեպի տեսանյութում, որը տարածվել է սոցցանցերում, երեւում է, թե ինչպես են կնոջը բռնում եւ քարշ տալիս հարյուրավոր մարդկանց միջով:
«Ամբոխը շատ մեծ էր, եւ մարդիկ բարձրանում էին ցանկապատի վրայով եւ մոտենում մեզ»,- հայտնել է նա ոստիկաններին, փոխանցում է պակիստանյան Dawn թերթը:
Գողացել են նրա մատանին եւ ականջօղերը, ինչպես նաեւ` տղամարդու բջջային հեռախոսը, նրա անձը հաստատող փաստաթուղթը եւ 15.000 ռուփի, որը նա ուներ իր մոտ:
Լահորի ոստիկանությունը գործ է հարուցել հարյուրավոր անհայտ անձանց դեմ` կնոջը եւ նրա վեց ընկերների նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողություն կատարելու համար: