Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ ընդգծելով, որ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է,  ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.