Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ամերիկյան C-17 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը ենթադրաբար թռչում է Քաբուլի օդանավակայանից։ Կադրերում երևում է, որ բարձրություն հավաքելիս օդանավից երկու մարդ է ընկնում։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, այսկերպ երկու փախստական փորձել են լքել Աֆղանստանը, սակայն ընկել են ինքնաթիռից։
Հաղորդվում է, որ տղամարդիկ ընկել են բնակելի տների վրա։ Որոշ տվյալներով նրանք թաքնվել են շասսիի մեջ։ Այլ տեղեկություններով, նրանց ուղղակի գցել են ինքնաթիռից։ Տեղեկատվությունը պաշտոնական հաստատում չի ստացել։