Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Ֆրանկ Փալոն

Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

«Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին մեղադրելն Ալիևի անարժանահավատ փաստարկների ակնհայտ վկայություն է: ԱՄՆ-ը չպետք է մեղադրի երկու կողմերին տարածաշրջանում արյունահեղության ու անկայունության համար: Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար»,- գրել է Փալոնը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.