Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները․ ԶԼՄ

Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները, հաղորդում է Al Arabiya-ն:

Աղբյուրի տվյալներով ՝ իշխանության փոխանցումը Աֆղանստանի գործող իշխանություններից անցումային շրջանի վարչակազմին տեղի կունենա այսօր երկրի մայրաքաղաքի նախագահական պալատում:

Որոշ ժամանակ առաջ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը Tolo News հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ «Քաբուլը հարձակման չի ենթարկվի, իշխանության անցումը կանցնի խաղաղ ճանապարհով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։

Ինչպես Twitter-ում հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, շարժումն իր ստորաբաժանումներին հրաման է տվել չգրոհել Քաբուլը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.