Թուրքին կարելի է ռուսներին ասել խոզ, սիկտիր եւ այլն, մյուսները հանկարծ չփորձեն

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը գրել է․

Իսֆանդիյար Վահաբզադեի խոսքերից (Բաքվի նախկին դեսպան, ով ռուսներին խոզ էր անվանել․- խմբ) շատ էր վիրավորվել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ պ-ն Տոլստոյը: Ճիշտ է, հընթացս, «ձեռքի հետ» սպառնացել ու մատ էր թափ տվել հետխորհրդային «երիտասարդ, սակայն ոչ անկախ» պետությունների վրա, թե չփորձեք նույն բաներն ասել մեր մասին, ինչ Վահաբզադեն: Կոնկրետ պետության կոնկրետ քաղաքացին ձեզ բնութագրել է իր պատկերացումներից ելնելով, մյուս պետությունների ու նրանց քաղաքացիների հետ ի՞նչ գործ ունեք: Թե՞ թուրքական կողմին թույլատրված է ռուսական ինքնաթիռ խոցել, Ռուսաստանի դեսպան գնդակահարել, Սերգեյ Լավրովին ասել «սիկտիր» Լավրով, հիմա էլ արդեն ամբողջ ռուս ազգին անվանել խոզ: Լավ է, որ չեն ասում (դեռևս), թե մեղավորը հայերն են, ռուսական կողմը նրանց հանդեպ այնքան բարյացակամ է, որ ադրբեջանցին այդ պատճառով ռուսներին խոզ է անվանում: Իսկ այսօրվա Տոլստոյին չէր խանգարի վերընթերցել կոմս Լ.Ն. Տոլստոյի «Պատերազմ և Խաղաղությունը»։ Եվ հատկապես հետևյալ տողը. Поделом им, мордой и в говно!:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.