Խորհրդարաում ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է ավանդույթ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը:
Երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը ասել է. «Էդ բլյաթը ինչի կողմ քվեարկեց»՝ նկատի ունենալով դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը, ով չմիացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բոյկոտին և կողմ քվեարկեց օրենսգրքին: Բագրատյանի այս արտահայտությանը կտրուկ է արձագանքել Արթուր
Մանուկյանը, ով սկսել է հայհոյել Բագրատյանին՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները աչքից հեռու սկսել են ծեծել իրար: Չնայած դրան՝ ԱԺ միջանցքում լսվում էին պատգամավորների հայհոյանքները և սպառնալիքները: Ծեծկռտուքին ներկա պատգամավորներ Դավիթ Մանուկյանը և Հրանտ Մադաթյանը տևական ժամանակ չեն կարողացել բաժանել նրանց, և միայն 10-15 րոպե տևած ծեծկռտուքից հետո է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս:
Մեր տեղեկություններով՝ հիմա կողմերից յուրաքանչյուրը հավաքում է իր կողմնակիցներին, չնայած հնարավոր է, որ միջամտի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ թույլ չտալով, որ ընդհարումը վերածվի արյունահեղության:
Խորհրդարաում ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է ավանդույթ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը:
Երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը ասել է. «Էդ բլյաթը ինչի կողմ քվեարկեց»՝ նկատի ունենալով դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի
քվեարկությունը, ով չմիացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բոյկոտին և կողմ քվեարկեց օրենսգրքին: Բագրատյանի այս արտահայտությանը կտրուկ է արձագանքել Արթուր
Մանուկյանը, ով սկսել է հայհոյել Բագրատյանին՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները աչքից հեռու սկսել են ծեծել իրար: Չնայած դրան՝ ԱԺ միջանցքում լսվում էին պատգամավորների հայհոյանքները և սպառնալիքները: Ծեծկռտուքին ներկա պատգամավորներ Դավիթ Մանուկյանը և Հրանտ Մադաթյանը տևական ժամանակ չեն կարողացել բաժանել նրանց, և միայն 10-15 րոպե տևած
ծեծկռտուքից հետո է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս:
Մեր տեղեկություններով՝ հիմա կողմերից յուրաքանչյուրը հավաքում է իր կողմնակիցներին, չնայած հնարավոր է, որ միջամտի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ թույլ չտալով, որ ընդհարումը վերածվի արյունահեղության:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am