Սպորտում զինհաշմանդամներին ներգրավելը պետք է դառնա այս ոլորտում պետական քաղաքականության առաջնայնությունը. Խաչատրյան

ԱԺ-ի ՔՊ- կուսակցության պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը գրում է .

Երեկ Ծաղկաձորում մասնակցեցինք պարածանրամարտի, սայլակավազքի և պարաբազկամարտի մրցումներին։ Վերջիններիս մասնակիցները մեր զինհաշմանդամ երիտասարդներն էին։

Սպորտում զինհաշմանդամներին ներգրավելը պետք է դառնա այս ոլորտում պետական քաղաքականության առաջնայնությունը։ Հոգով ուժեղ ու աննկուն մեր զինծառայողները, ովքեր ծառայության ընթացքում դարձել են հաշմանդամ, պետք է նաև ֆիզիկապես ուժեղ լինեն, ինչը հնարավոր է։ Դրա վառ ապացույցն այս մրցումներն են։

Առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպողներին՝ Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ստաս Նազարյանին, պարաձմեռային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Հայկ Աբգարյանին, Հայաստանի պարածանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Օնիկ Հովակիմյանին

և Արտակ Պողոսյանին։

Վստահեցնում եմ, որ արվելու է ամենը հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց առողջությունը կորցրած մեր ոսկե երիտասարդների կյանքի որակի լիարժեքությունն ապահովելու համար։

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.