Ֆրանսիան վերսկսում է վիզայի տրամադրումը ՀՀ քաղաքացիներին . Կարևոր Մանրամասներ

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից: 

 

Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց: Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների​​ դիմումները, չեն ընդունվի:

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.