«Առավոտ» թերթը գրում է. «Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս ա»:
Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, իսկ տոնական օրերին եւ անպայման 14 տարին լրացած երեխաներին.
«Աշխատանքի տեւողությունն էլ օրական 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»:
Մեր օրենսդրությամբ՝ 14-ից մինչեւ 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչեւ 24 ժամ»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am