Թուրքիայում ափերից դուրս է գալիս գետերը և լցվում քաղաքներ, գյուղեր ավերելով ամեն ինչ

Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են uшրuшփելի անտառային հրդ-եհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհ-եղեղ է՝ առատ տեղումների ու վարարած գետերի պատճառով։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը: Սինոփում ափերից դուրս է եկել Այանջըք շրջանում գտնվող համանուն գետակը։ Ջուրը քշել -տարել է մեքենաները, փլուզել շենքերը, իսկ տներում արգելափակված բնակիչներին դուրս են բերել փրկшրшր ուղղաթիռների միջոցով։ Բարթին նահանգի Ուլուս շրջանի 12 գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարումը խшփшնվել է, բազմաթիվ էլեկտրասյուներ պարզապես շրջվել են։ Նահանգում 13 մարդ է դուրս բերվել հեղ-եղшջրերից ու հիվանդանոց տեղափոխվել։Կաստամոնուի 8 շրջաններում ևս հեղեղներ են առաջացել, մի շարք բնակիչներ ջրերից փրկվելու համար բարձրացել են տների տանիքները կամ ապաստանել նկուղներում։ Բազմաթիվ տներ ու աշխատավայրեր հեղեղվել են ջրերով ու шվերվել։ Կաստամոնուի Ինեբոյ շրջանի Օզլուջե գյուղի միջով անցնող Զարբանա գետակն էլ վարարել, ողողել է ողջ գյուղը։ Բնակիչների մի մասը լքել են տները, մի մասն էլ արգելափակվել են շենքերի ներսում։ Ջրի հոսանքը մեքենաներն ու մնացած ամեն ինչ քշել-տարել է Սև ծով։ Տարածքում էլեկտրականություն ու հեռախոսակապ չկա։ Նույն վիճակն է նաև մյուս բոլոր գյուղերում, որոնք գտնվում են Զարբանա գետակի ափերին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.