Ապացույցների թվում է Ալիեւի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ տեսաձայնագրված խոսակցությունը. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

Նախօրեին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով եւ որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Ապացույցների թվում է Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ միջեւ տեսաձայնագրված խոսակցությունը, որտեղ խոսվում է գերիներին հատուկ պահելու եւ մաս-մաս վերադարձնելու մասին:

Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման եւ իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում էր նաեւ Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.