Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: «Արմենիապրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.